Պատգամավոր Նաիրա Կարապետյանը «Ա1+»-ի հետ զրույցում վստահեցրել է , որ իրեն ճանաչող մարդիկ գիտեն, որ ինքը չի կարող հայհոյախառն արտահայտություններ ու սպառնալիքներ անել:
Հիշեցնենք, որ «Մոսկվայի տան» տնօրեն Արմինե Թութունջյանը դիմում է ներկայացրել Աժ էթիկայի հարցերով հանձնաժողով, քննելու համար Նաիրա Կարապետյանի ոչ վայելուչ ու անհարգալից վարքը:
Ըստ դիմումատուի, իր հետ հեռախոսազրույցում, Նաիրա Կարապետյանը, օգտագործել է պատգամավորին և կնոջը ոչ վայել բառապաշար: