Օրերս հայտնի ռուս երգչուհի, «Русская песня» անսամբլի գեղարվեստական ղեկավար Նադեժդա Բաբկինան նշել է իր ծննդյան 65-րդ տարեդարձը: Երգչուհին որպես ծննդյան տարեդարձի վայր ընտրել է այն թատրոնը, որը որ վերջերս հանձնվել է Բաբկինայի ղեկավարությանը: Երեկոյին ներկա են եղել ինչպես ռուսական շոու բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, այնպես էլ բազմաթիվ ազդեցիկ մարդիկ և քաղաքական գործիչներ: Նշենք, որ Նադեժդային հետաքրքիր անակնկալներ են սպասվել երեկոյի ընթացքում: Բանն այն է, որ տարեդարձի ամենաթեժ պահին «Единая Россия» կուսակցության պատգամավոր Եվգենի Գերամիսովն իր նվերն է մատուցել երգչուհուն՝ հրավիրելով երիտասարդ սթրիփ պարողի: