«Փաստ» օրաթերթը գրում է. «Դեռեւս օգոստոսին Մեծ Բրիտանիայի կառավարության պաշտոնական կայքը տեղեկացրել էր այն մասին, որ առաջիկայում Հայաստանում Մեծ Բրիտանիայի Միացյալ Թագավորության դեսպան կնշանակվի հայազգի Ալան Անդրանիկ Գոգբաշյանը: Հաղորդվում է, որ Գոգբաշյանն իր պարտականությունների կատարմանը կանցնի 2019 թվականի սեպտեմբերին:
Սակայն արդեն հոկտեմբերին դեսպանությունը տեղեկացրեց, որ Ալան Գոգբաշյանը չի ստանձնի այդ պաշտոնը Երեւանում՝ ելնելով գործառնական հանգամանքներից։
Ու չնայած Գոգբաշյանը որպես դեսպան չժամանեց Հայաստան, սակայն, «Փաստ» թերթի տեղեկություններով, բավականին հետաքրքրված է ՀՀ-ում ընթացող ներքաղաքական զարգացումներով, ավելին՝ նա որոշակի քաղաքական շրջանակներում ունի լուրջ ազդեցություն։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, ՀՀ քաղաքական դաշտում ակտիվ գործունեություն ծավալող գործիչներից հատկապես մեկ-երկուսը կոնկրետ աշխատում են նրա «գծի» շրջանակներում։
Թերթի տեղեկություններով, Հոկտեմբերի 27-ի թեման նորից հանրային օրակարգ բերելու գործում առանցքային դերակատարություն ունեցողներից մեկը հենց Գոգբաշյանն է, որը փորձում է այս թեման շրջանառության մեջ դնել հայ հանրության շրջանում հակառուսական հերթական ալիքն ապահովելու կոնտեքստում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում