▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նա բաց չի թողել բողոքի ոչ մի ակցիա. ինչպես հեղափոխությունից հայտնի դարձած Քայլոն հայտնվեց արգենտինական մամուլում

Արգենտինական հայտնի Diario Popular պարբերականը նյութ է հրապարակել Թավշյա հեղափոխության ժամանակ հայտնի դարձած շան մասին, որին ակցիայի մասնակիցները տվել էին Քայլո անունը:

««Դուխով»  գլխարկով այս շունը բաց չի թողել բողոքի և ոչ մի ակցիա, որը տեղի էր ունենում իր հայրենիքում` Հայաստանում: Նա նոււյնիսկ հայտնվել է Հանրապետության հրապարակում այն օրը, երբ Հայաստանի ազգային ժողովը վարչապետ էր ընտրում»,- գրված է հոդվածում:

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, որ Քայլոյի նկարը հայտնվել է պարբերականի «Ընտանի կենդանիներ» բաժնում, որտեղ ներկայացվում են պատմություններ այն կենդանիների մասին, որոնք իրենց անսովոր պատմությամբ գրավել են արգենտինացիների ուշադրությունը:

Հավելենք, որ Քայլոն (շան իրական անունը Չալո է) ակցիայի մասնակիցների հետ Գյումրիից հասել էր Երևան` անցնելով 200 կմ ճանապարհ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее