Հայաստանի ազգային հավաքականի և ՄՅՈւ-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տեղափոխման շուրջ քննարկումները շարունակվում են։
Մխիթարյանի քույրը` Մոնիկա Մխիթարյանը, Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են Մխիթարյանի երկրպագուների մեկնաբանությունները:
«Հազարավոր դեղին սրտեր Հենրիխ Մխիթարյանի ինստագրամյան էջում»,- լուսանկարներին կից գրել է Մոնիկան: Սակայն որոշ ժամանակ անց նա հեռացրել է լուսանկարները:
Metro»-ի փոխանցմամբ` Մխիթարյանի քույրն այս կերպ նոր թափ է հաղորդել Մխիթարյանի` «Բորուսիա» հնարավոր վերադարձի մասին լուրերին: