▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթարյանի գոլից խորովածի հոտ է գալիս. «Eurosport»

Արդեն տեղեկացրել ենք, որ «Զարյա»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման երկրորդ խաղակեսի սկզբնամասում Հայաստանի հավաքականի ու «Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն առաջ է մղել իր թիմին՝ բացելով իր գոլերի հաշիվը մանչեսթերյան ակումբի կազմում պաշտոնական խաղերում:

«Eurosport»-ը, անդրադառնալով  խաղին, գրել է, որ «Մանչեսթերը» սառցապատ խաղադաշտում կարող էր հերթական սենսացիան գրանցել ու պարտվել, սակայն Մոուրինյոյի սաներն ընդմիջմանը կարողացան տաքանալ հանդերձարանում և դադարից անմիջապես հետո բացել հաշիվը:

Կայքը գրել է, որ Մխիթարյանը հիանալի գոլի հեղինակ դարձավ, որից խորովածի հոտ է գալիս` «Մանչեսթեր Յունայթեդին» դուրս բերելով փլեյ-օֆֆ:

Հավելենք, որ այս խաղից հետո մանչեսթերյան ակումբի երկրպագուներն ընտրել են հանդիպման լավագույն ֆուտբոլիստին` նախապատվությունը տալով Մխիթարյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее