▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մխիթար Ավետիսյանը` Տարոն Մարգարյանից ստացած հուշամեդալի և առաջիկա պրեմիերայի մասին

esem.am-ը գրում է. Թատրոնի միջազգային օրվան ընդառաջ Երևանի քաղաքապետի կողմից հուշամեդալով պարգևատրվել է նաև դերասան Մխիթար Ավետիսյանը: Համազգային թատրոնի դերասանն արժանացել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» հուշամեդալի:

 

Զրույցում Մխիթարը նշեց, որ շատ ուրախ է արժանի մարդկանց հետ այդ պարգևին արժանանալու համար: «Ինձ համար մեծ անակնկալ էր, չէի սպասում: Երբ հայտնեցին անունս, անակնկալի եկա»,- անկեղծ ասաց դերասանը: Նրա խոսքով` վաղուց նման պարգևներ չէր ստացել ու արդեն սովորական էր դարձել այդ ամենը: «Արդեն համակերպվել էի, որ պետք է պարզապես իմ աշխատանքն անեմ, այն, ինչ այս կյանքում ինձ բաժին է հասել»,- նկատեց դերասանը: Վերջինս նաև խոստովանեց, որ եթե 4-5 տարի առաջ նման հուշամեդալի արժանանար, գուցե ոգևորությունն ավելի մեծ լիներ, իսկ այժմ ինքը շարունակում է  իր գործն անել: 

Նյութը`սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее