Առանց մեկնաբանությունների ներկայացնում ենք մտքեր Ազատության հրապարակում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի այսօրվա ելույթից.
Մայրեր, քույրեր, ձեր ապրիլի 7-ը շնորհավոր, այսօր ապրիլի 9-ն է:
Գրողը տանի, բայց մենք ունենք մեկ ազգ, մեկ պետություն, և դա կոչվում է Հայաստան:
Մենք պատրաստ ենք մեր վճռական մարտին` խաղաղության մարտին, սիրո մարտին, հայրենիքի մարտին…
Եթե Սերժ Սարգսյանը սուտ երդում է կատարել Սահմանադրության և Ավետարանի վրա, եթե Վեհափառը օրհնել է նրան, ուրեմն ես չեմ ճանաչում ոչ Սերժ Սարգսյանին, ոչ Վեհափառին, ես ճանաչում եմ հայ ժողովրդին…