Մանկավարժական ինստիտուտի փակ խմբից մի գրառում դարձել է համացանցի բուռն քննարկման առիթ. Լալա Սահակյան անունով օգտատերը այդ խմբի մասնակիցներին հրահանգում է մտնել և «լայքեր» դնել ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի գրառումների տակ։
«Երեխե՛ք, մտնում եք բոլորդ անխտիր Կարեն Ավագյանի էջ ու վերջին 2 գրառումները լայքում եք, ու չասեք, որ մենք դրա հետ կապ չունենք, ասվում ա, պիտի արվի, ցուցակով ա, արագ արեք ու պլյուսները դրեք, մտնեմ ստուգեմ»,- ուղղագրական ու կետադրական սխալներով գրառմամբ խիստ հրահանգում է Լալա Սահակյանը և կից հրապարակում Կարեն Ավագյանի ֆեյսբուքյան էջի հղումը։
Հավելենք նաև, որ Կարեն Ավագյանը վերջին այդ 2 գրառումներով մեջբերել էր Սերժ Սարգսյանի խոսքերը:
Ի դեպ, վերոնշյալ գրառումից ժամեր անց նույն Լալա Սահակյանն է՛լ ավելի խիստ տոնով ու կրկին ուղղագրական և կետադրական սխալներով հերթական գրառումն է կատարել՝ նշելով․ «Էրեխե՛ք, նորից եմ ասում՝ մտնում եք Կարեն Ավագյանի էջ ու վերջին արդեն 3 գրառումները լայքում եք․․․ ով արել ա, էլ + մի դրեք, ձեր ցուցակն արդեն սարքել եմ, մնացած 22 հոգուն եմ սպասում․․ արագ անում եք ու + եք դնում»։