▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտավորականները կենաց-մահու պայքար են սկսում Սամվել Ալեքսանյանի դեմ. «Ժամանակ»

Երեւանի սրտում՝ Մաշտոցի պողոտայում գտնվող պատմամշակութային հուշարձան Փակ շուկայի սեփականատեր, ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ցուցադրական անհնազանդությունը, օրինազանցությունը վերջնականապես լցրել է մտավորականների եւ ճարտարապետների համբերության բաժակը: Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում.
«Նրանց մտահոգում է, որ շուկայի սեփականատերն իրենց աչքի առաջ բարբարոսաբար քանդում ու աղճատում է հանրապետական նշանակության հուշարձանը, իր տեսակի մեջ բացառիկ ճարտարապետական ստեղծագործությունը:

«Ծածկած շուկան» Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցի հերթական կենտրոնը դառնալու հեռանկարից փրկելու համար ձեւավորվել է «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժումը: Շարժման պայքարի գործիքներն այսուհետ ավելի կառուցողական եւ որոշիչ կլինեն: «Ժամանակի»  հետ զրույցում նման հույս հայտնեց ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով նախաձեռնության ակտիվ անդամներից մեկն է: Նրա գնահատմամբ՝ իրենց այս նախաձեռնությունը վերջակետ է դնելու այս խնդրին: Ըստ նրա՝ իրենք դրել են «կամ-կամ»-ի հարց՝ կա՛մ իրենք կհաղթեն, կա՛մ Ալեքսանյանը: «Սա կենաց ու մահու հարց է: Մենք չենք դիմում օրենքին, մենք արդեն տեր ենք կանգնելու մեր ապրանքին:

Մեխանիզմն է՝ գնալ ու ֆիզիկապես արգելակել շենքի հետագա շինարարությունը՝ որպես հակազգային, ազգադավ գործունեություն: Ոչնչացել է մեր ազգային արժեքը, իսկ այն շատ ավելի բարձր է, քան հերթական սուպերմարկետը, որը կարելի է մեկ այլ տեղ կառուցել: Խնդիրն այն է, որ մենք իրավական բոլոր քայլերն իրականացրել ենք եւ երկու տարի է՝ անում ենք...»,- մեջբերում է «Ժամանակը»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее