▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մտածում են՝ ինչպես համոզեն թուրքերին բացել սահմանները

«Հրապարակ»-ը գրում է. «Կառավարության մեր աղ­բյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի քննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը և սահմանի բացման հետ կապված իրավիճակը։
Մեր աղբյուրն ասում է, որ Ռուբինյանը զեկուցել է՝ Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու փորձերն առայժմ ոչ մի հաջողության չեն հասնում, և մեծ է հավանականությունը, որ նույնիսկ TRIPP-ի գործարկումից հետո Թուրքիան չի բացի սահմանները, և առավելագույնը, ինչ կարելի է ակնկալել, 2026 թվականի հունվարից դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացումն է։ Դա էլ դեռ հաստատ չէ:

Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանն արձագանքել է, որ եթե Թուրքիան չբացի սահմանները, ապա TRIPP նախագծի շահութաբերությունը և իմաստը կասկածի տակ կդրվեն, և նշել է, որ ինքն անձամբ կխնդրի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքին` այդ տեղեկությունը փոխանցել Թրամփին, որպեսզի նա ճնշում գործադրի Էրդողանի վրա։

Վարչապետի աշխատակազմում տեղեկանալով այս խոսակցության մասին, որոշ պաշտոնյաներ չեն կարողացել թաքցնել իրենց վերաբերմունքը. «Սկզբում ամբողջ աշխարհով մեկ գոռում են կոմունիկացիաների բացման մասին, որոնք միլիարդներ պետք է բերեն երկիր, իսկ հետո սկսում են մտածել, թե ինչպես համոզեն թուրքերին, որ բացեն սահմանները»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее