times.am-ը գրում է, որ հայ ժողովրդին մշակութային նոր շոկ է սպասվում. ՀՀ Մշակույթի նախարարությունում պատրաստվում են ռաբիզ ոճի երգերի հայտնի կատարողներ սպիտակցի Հայկոյին և Թաթուլ Ավոյանին ներկայացնել ՀՀ վաստակավոր արտիստի կոչում շնորհել:
Կայքը գրում է նաև , որ Սպիտակցի Հայկոյին և Թաթուլին նման կոչում շնորհելու Մշակույթի նախարարության մտադրության մասին արդեն տեղյակ են ՀՀ մի շարք դերասաններ, ովքեր սպառնում են հրաժարվել կոչումից, եթե հիշատակված երկու երգիչներն իսկապես արժանանան այդ պատվին:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում