▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը հեքիաթ է կարդում. Ուշագրավ տեսանյութ

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքյան էջում՝ նշելով, որ  «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի առաջարկով մինչև հունիսի մեկը սկսում են ֆլեշմոբ-ակցիա՝ յուրաքանչյուրը 10 րոպե հեքիաթ կամ բանաստեղծություն կարդալով իր, ծանոթ-բարեկամների, ընկերների, կամ ՝ պարզապես անծանոթների երեխաների համար՝ կոչ անելով բոլորին միանալ ակցիային:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Լիլիթ Մակունցը փոքրիկ Լիկայի համար կարդացել է Հովհաննես Թումանյանի «Խոսող ձուկը»:  

 

 

 

 

 

 

 

 

«Մշակույթի նախարարը մեր բալիկների համար հեքիաթ է կարդում։ 
Հերթը յուրաքանչյուրինս է։
Այսպես են խթանում ընթերցանությունը։
Սա է ճանապարհը նոր Հայաստանի...Շնորհակալ եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, որ այսպիսի Կառավարություն ունենք։ Ես այս օրվան մեկ դար սպասել եմ»,-այս առիթով ֆեյսբուքյան իր էջում գրել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը: 

 

Հիշեցնենք, որ  «Անտարես»-ի տնօրենը մշակույթի գործիչների հետ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ առաջարկել էր, որ մշակույթի նախարարը հեռախոսով մտնի ուղիղ եթեր եւ 10 րոպեի սահմաններում կարդա հեքիաթ։ Իսկ այդպիսով նա կարող է ցույց տալ, որ ընթերցանության ծրագրերը սկսվում են երեխաներից, երբ երեկոյան ժամին նրանց համար հեքիաթ են կարդում։

Կարդացեք նաև՝ Մայր իմ անուշ ու անգին... Եղիշե Չարենցի սիրված գործը

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее