«Մշակույթի գործիչները սպասում են մշակույթի նախարարի փոփոխությանը։ Արդեն երաժշտական դպրոցների, կոնսերվատորիայի և մշակույթի ոլորտի այլ կառույցների ներկայացուցիչները իրար մեջ վստահաբար պնդում են, թե տեղյակ են, որ ապրիլի ընթացքում հրաժեշտ են տալու մշակույթի երկարամյա նախարար Հասմիկ Պողոսյանին, ում փոխարեն նախարար է նշանակվելու ԱՊՀ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի տնօրեն Արմեն Սմբատյանը»,–գրում է թերթը։
Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում