▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրցավարներից ոմանք ավելի վատ են երգում, քան մրցողները. Շուշան Պետրոսյան. «Հրապարակ»

«Այս «Դը վոյսին» ինչպե՞ս եք վերաբերվում՝ հարցրինք նախորդ «Դը վոյսի» ժյուրի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանին: «Վա՛տ, շատ վատ»: Ինչո՞ւ: «Որովհետև երգիչների հետ աշխատանքի ձևը դուրս չի գալիս: Իմ սկզբունքը հետևյալն է. անցած տարվա երկրորդ նախագծին ես երբեք չեմ կարևորել, թե ում խմբից է երգիչը... եթե ուզում եք անկեղծ՝ ես հիմա ուղղակի չեմ նայում այդ նախագիծը, որովհետև ժյուրիում կան մարդիկ, որոնք շատ ավելի վատ են երգում, քան իրենք՝ պրոյեկտին մասնակցող երգիչները»:

 

Եվա Ռիվասի՞ն նկատի ունեք, ինքն էլ երկար ոտքեր, այլ բարեմասնություններ ունի: «Կներեք, սակայն կանայք իմ թուլությունը չեն... աշխարհի որ երկրում այս նախագիծը եղել է, միանշանակ, շատ բարձր ռեյտինգ է ունեցել: Կարծում եմ՝ պետք է ժյուրիում պրոֆեսիոնալներ նստած լինեին»:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր

«Հրապարակ»  թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее