▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրցանակս նվիրում եմ Արցախի ուժեղ ժողովրդին․ Հովհաննես Իշխանյան

Ռեժիսոր Հովհաննես Իշխանյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

«Վավերագրական ֆիլմերի ամենահին՝ Լայպցիգի փառատոնի լավագույն ֆիլմի արծաթե Աղավնին նվիրում եմ Արցախի հանրապետության ուժեղ ժողովրդին, որոնց Ադրբեջանը, սովամահ անելով, 9 ամիս պաշարման մեջ է պահել ու 20 օր առաջ հարձակվել, ենթարկել ցեղասպանության ու էթնիկ զտման։ Եվ մասնավորապես Վագիֆ Խաչատրյանին, որին առևանգել են Կարմիր Խաչի մեքենայից ու մեն-մենակ, անօգնական այժմ պահվում է Ադրբեջանի բռնապետական բանտում։

Կասկած չունեմ, որ հայերի ու բախտակից ժողովուրդների արժանապատվությունը կվերականգնվի, արդարությունը վաղ, թե ուշ կհաղթի ու կհաղթահարվի ինքնության այս ճգնաժամը։

«Սիրունիկն ու Փաստաբանը» ֆիլմը անելու համար շնորհակալ եմ ֆրանսիական Սանոսի արտադրությանը, ֆիլմերի զարգացման Եվրասիադոկ ծրագրին, Թբիլիսիի Սինեդոկ փառատոնին, Լայպցիգի փառատոնին և, անշուշտ, ֆիլմի հերոսներին՝ Հասմիկին, Գարիկին ու Լևոնին»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее