▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մրցանակաբաշխություն 2013. Համացանցային քվեարկության արդյունքում մրցանակ նաև Asekose.am-ին

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության Երիտասարդների Միությունը, ամփոփելով տարին, դեկտեմբերի 28-ին կազմակերպել էր անվանակարգերի հանձնման արարողություն, որի նպատակն էր բացահայտել հասարակական այն անձանց, ովքեր 2013թ-ին իրենց ոլորտներում լավագույն են դրսևորվել և համապատասխանաբար արժանացել հասարակության գնահատականին: Էլեկտրոնային քվեարկության միջոցով յուրաքանչյուրին հնարավորություն էր ընձեռվել քվեարկել ներկայացված անվանակարգերից որևէ մեկի օգտին կամ առաջարկել սեփական անվանակարգը:
Շաբաթ, ամփոփվեցին քվեարկության արդյունքներն ու յուրաքանչյուր անվանակարգում առավելագույն ձայներ ստացած անձինք ստացան իրենց մրցանակները:

Նշենք, որ Asekose.am կայքը համացանցային քվեարկության արդյունքում, ստանալով ձայների մեծամասնությունը, հաղթող է ճանաչվել Տարվա Դինամիկ Կայք-2013 անվանակարգում:

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Բլոգ далее