Ամերիկյան երգչուհի Մրայա Քերին կրկին հայտնվել է սկանդալի կիզակետում: Գաղտնիք չէ, որ 44-ամյա երգչուհին բազմիցս է մեղադրվել ոչ կենդանի կատարմամբ հանդես գալու և իր ձայնը կորցնելու մեջ: Եվ պետք է տեղեկացնենք, որ օրերս տեղի ունեցած ջազզ փառատոնի ժամանակ նրա ելույթը ևս բացառություն չի եղել: Ըստ վերջինիս երկրպագուների՝ Քերին իրեն այդ օրը պահել է ոչ պրոֆեսիոնալ: Բանն այն է, որ ելույթ ունենալիս ոչ կենդանի՝ երգչուհու ձայնն ընդհանրապես չի լսվել, ավելին, նույնիսկ նրա բերանի շարժումները համապատասխան չեն եղել երգի հնչյուններին: