«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արարատի մարզի Ոստան գյուղում բավական հետաքրքիր «բիզնես» նախագիծ է գործում։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ այս գյուղում երկու ընտանիք բնակիչներին ձեռքի օճառ, ամանի հեղուկ, ապակի մաքրելու միջոց, զուգարանի թուղթ են բաժանում։ Ապրանքները բաժանում են տարին ութ անգամ։ Դրա համար գյուղացիները տարվա վերջին վճարում են 5 հազար դրամ։ Ապրանքները բաժանողները ներկայանում են իբրեւ «բարեգործական կազմակերպություն»։
«Ժողովուրդ»-ը պարզեց, որ մաքրող միջոցները բաժանում է «Հուսո առագաստ» ՀԿ-ն, որը ստեղծվել է 2012 թվականին։ Այս ՀԿ-ն «Օրինաց երկիր» կուսակցության կազմակերպած «Հայկական վերածնունդ» միավորման մեջ մտնող կազմակերպություններից է։ Ըստ ամենայնի, մուրաբաներին փոխարինելու են եկել օճառն ու զուգարանի թուղթը։ Տեղեկացնենք, որ ՀԿ-ի հիմնադիրները Գոհար Հայրապետյանը եւ Գեւորգ Կոշկերյանն են։ Վերջինիս մասին մամուլը ժամանակին գրել է, որ նախկինում 17 տարվա ազատազրկման է դատապարտված եղել՝ խմբակային բռնաբարության եւ սպանության մասնակցության համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում