«Ազատություն» ռադիոկայանը նախատեսել էր մայիսի 8-ին «Facebook»-յան ասուլիս անցկացնել նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ: Սակայն ասուլիսը չկայացավ, քանի nr «Facebook»-ի օգտատերերի հարցերի մեջ շատ էին անձնական վիրավորանք պարունակող, ոմանց գնահատմամբ՝ ոչ կոռեկտ հարցերը: ԿԸՀ նախագահը հրաժարվել էր ասուլիսից: Այս թեմայով «Հայկական ժամանակ»-ը զրուցել է Տիգրան Մուկուչյանի հետ:
- Պարոն Մուկուչյան, շաբաթ օրը նախատեսված Էր «Facebook»-յան ասուլիս «Ազատություն» ռադիոկայանի եթերում, բայց այն չկայացավ. «Facebook»-ի օգտատերերի հարցերը ձեզ համար տհաճ էին:
- Սպասվում Էր, որ դա հնարավորություն Է՝ պատասխանելու մարդկանց հարցերին, և օգտատերերը կարող են իրենց հարցերը ուղղել շատ ավելի ազատ: Բայց, այնուամենայնիվ, երբ սկսվեցին հարցերը ներկայացվել, պարզ Էր, որ հարց տվողներից ոմանք նույնիսկ իրենց անվամբ հանդես չէին գալիս, այսպես ասած՝ «ֆեյք» օգտատերեր էին: Եվ եկավ մի պահ, երբ ամեն ինչը սկսեց վերածվել բացառապես անձնական վիրավորանքների, ընդհուպ եղան հարցեր, երբ սկսեցին քննարկման առարկա դարձնել ընտանիքի հետ կապված խնդիրներ: Սա որևէ մեկի պարագայում անթույլատրելի հանգամանք է: Իհարկե, որպես պետական ծառայող, կարող են լինել ավել հարցադրումներ, որոնց պետք է պատասխանել, բայց սուր հարցը չի նշանակում իջնել անձնական վիրավորանքի մակարդակ, խոսել ընտանիքի մասին: Եվ խնդիրը հասել էր այն աստիճան, որ ռադիոկայանը փորձում էր հեռացնել հարցերը, հորդորել, որ բոլորը մնան բարոյական նորմերի շրջանակներում: Եվ եթե նման հարցերին պատասխանվում է, պատասխանը պետք է լիներ նույն հարթության տիրույթում, ինչը նշանակում է՝ իջնել նման մակարդակի, ինչը անթույլատրելի է:
- Ձեր կարծիքով, ինչո՞ւ են մարդիկ ձեզ այսպիսի հարցեր ուղղում. «Չեմ գնացել ընտրության, կասե՞ք ում եմ ընտրել», «Ինչպես հաշվել, որ գրպանիս 6500 դրամը դառնա 235 հազար» և այլն:
- Դա գուցե պայմանավորված էր էն հանգամանքով, որ իրենք փորձում էին ընտրական գործըն¬թացների հետ որոշակի ինչ-որ, իրենց պատկերացմամբ, պատ-ճառահետևանքային կապեր ձևավորել: Յուրաքանչյուրը երևույթները ընկալում է սեփական ընկալողականության տեսանկյունից: Եթե էդպիսին է իրենց ընկալողականությունը, ես ոչինչ ասել չեմ կարող:
- Այդ երետւյթը կապ չունի՞ վերջին մի բանի ընտրություններում ԿԸՀ կայացրած որոշումների հետ:
- Ամեն դեպքում, եթե տրվում են հարցեր, միշտ էլ կապվում է որոշակի գործունեության հետ: Եթե մարդը ինչ որ հարցադրում է անում, դա նշանակում է, որ նա ունի տվյալ երևույթի վերաբերյալ իր պատկերացումները: Բայց էստեղ, նորից եմ կրկնում, ինձ համար ընկալելի էր մի բան, որ այն հարցերը, որոնք փորձ էր կատարվում ներկայացնել, և եթե հիշյալ անձանց հետաքրքրում էին պատասխանները, ապա ցանկացած հարց կարելի էր ձևակերպել շատ կոռեկտ, լսել դրա վերաբերյալ պատասխան:
- Կարծիք կա, որ դուք «հնձեցիք այն, ինչ ցանել էիք»:
- Համենայնդեպս, ես կարող եմ ասել մի բան, որ ԿԸՀ-ի կողմից նոր Ընտրական օրենսգրքի գործադրմամբ՝ սկսած պառլամենտական ընտրությունից, բոլոր ընտրություններն էլ եղել են նոր որակի՝ թափանցիկ, հրապարակային, և նաև չեմ վախենում ասել, մենք այս ընտրությունների կազմակերպմամբ էական առաջխաղացում ենք ունեցել:
- Պարոն Մուկուչյան, այնուամենայնիվ, ի՞նչ եք զգում, գիտակցելով, որ ձեզ համարում են ընտրությունները կեղծող, կամ՝ ՀՀԿ-ի ընտրակեղծիքները թաքցնող:
- Նախ պետք է հասկանալ, որ գործում է եռաստիճան ընտրական համակարգ՝ ԿԸՀ, ԸԸՀ-ներ և ՏԸՀ-ներ: Նախընտրական շրջանում մենք շատ եզակի թվով դիմումներ ենք ունենում: Նախընտրական ամբողջ ժամանակահատվածում դիմումներ ներկայացվում են ԿԸՀ-ին: Բայց հիմնական խնդիրները, որ առաջանում են, բնական է, լինում է քվեարկության օրը: Քվեարկության օրը ամբողջ գործընթացը կազմակերպում են ՏԸՀ-ները, որտեղ նշանակումներ են կատարվում Աժ-ում խմբակցություններ ունեցող կուսակցությունների կողմից: էդ նշանակումները ինքնանպատակ բնույթ չունեն: Եթե սահմանված են պարտականություններ ՏԸՀ-ների համար, դա նշանակում է, որ յուրաքանչյուր անդամը պետք է զգա սեփական պատասխանատվությունը: Քվեարկությունը տեղի է ունենում հենց տեղամասերում: ԿԸՀ-ին մեղադրում են, որ կեղծեց և այլն: Բայց պետք է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում:
- Այսինքն, մեղադրանքն ուղղեն ՏԸՀ-ների նախագահների՞ն:
- Պետք է լիարժեք ընկալել ընտրական համակարգը:
- Այնուամենայնիվ, երևի չցանկացաք անկեղծանալ, թե ինչ եք զգում, իմանալով, թե ձեզ ինչի մեջ են մեղադրում:
- Ես համարում եմ, որ էդ բոլորը անձանց սուբյեկտիվ ընկալումներն ու մոտեցումներն են:
- Ձեր խղճին ոչինչ ծանրացած չէ՞:
- Իհարկե՝ ոչ:
- «Faceboofo-ում մի էսպիսի հարց կար՝ արտագաղթելու ծրագիր ունե՞ք: Որովհետև պաշտոնը կարճաժամկետ բան է:
- Ես Էդ հարցերի վերաբերյալ իմ գնահատականը տվել եմ, հետևաբար՝ այդ հարցերից ոչ մեկին չեմ ուզում պատասխանել:
- Ձեր կարծիքն էին ուզում իմանալ նաև, թե ինչպես եք վերաբերվում ընտրական գործընթացը վերահսկող թաղի խուժանին:
- Քանի որ ես այդ հարցերը դիտարկում եմ մեկ համակցության մեջ, հարկ չեմ համարում այդ հարցերին պատասխանել:
Մուկուչյանի սրտին ոչինչ ծանրացած չէ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet