▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մոսոյի» և «Իսոյի» հանցավոր անցյալի գլխավոր դերակատարներից է Վանո Սիրադեղյանը. Փաստինֆո

 

Փաստինֆոն գրում է, որ քրեական հեղինակություն Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության գործով ձերբակալված Իսրայել Սարգսյանը (Իսո) և ազատազրկման վայրում  երեկվանից հացադուլ հայտարարած սպանությունների, զինված բանդայի կազմավորման համար ցմահ ազատազրկման դատապարտված Արմեն Տեր-Սահակյանը, պարզվում է վաղեմի ծանոթներ ու հանցակիցներ են: 
 
Իսրայել Սարգսյանը նույնպես եղել է Արմեն Տեր-Սահակյանի բանդայի անդամ և այդ գործով էլ դատապարտված է եղել  երկարատեւ ազատազրկման ՝ սպանության, սպանության փորձի և ավազակային հարձակումների համար:
Հիշեցնենք, հունվարին Ոստիկանության տարածած պաշտոնական վարկածի համաձայն,  Իսրայել Սարգյանը իր ընկերոջը`  Մովսես Ներսիսյանին(Մոսո) պատվիրել է սպանել Արթուր Սաֆարյանին: Իսկ պատվերը կատարելուց հետո Իսոն հետքերը մաքրելու նպատակով սպանել է նաև կատարողին` Մոսոյին:
Մովսես Ներսիսյանն էլ պարզվում է բավական հարուստ քրեական անցյալ ունի: Նա ևս դատապարտված է եղել սպանությունների ու ավազակային հարձակումների համար: Մոսոյին եւ Իսոյին միավորում է այն, որ երկուսն էլ, ըստ էության, կատարել են, ներքին գործերի նախկին նախարար, այսօր դեռեւս հետախուզման մեջ գտնվող Վանո Սիրադեղյանի պատվերները:


Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее