«ՀԺ»-ի տեղեկություններով 2 օր առաջ, 67 տարեկան հասակում, Մոսկվայի հիվանդանոցներից մեկում մահացել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ազդեցիկ դեմքերից մեկը՝ Վյաչեսլավ Լազարյանը, ով երկար տարիներ նաեւ ղեկավարել է «հյուսիսային մայրաքաղաքի» հայ համայնքն ու Հայ առաքելական եկեղեցու Ռուսահայոց եւ Նոր Նախիջեւանի թեմի հոգաբարձուների խորհուրդը:
Լազարյանը մոտ 25 տարի ղեկավար պաշտոն է զբաղեցրել Ռուսաստանում հայտնի «Սովավտո» պետերբուրգյան խոշոր ընկերությունում, որն ավելի քան 700 ուղեւորատար եւ բեռնատար ավտոմեքենաներով միջազգային փոխադրումներ է իրականացնում աշխարհի տարբեր երկրներ: Իր կյանքի վերջին 10-15 տարիներին Լազարյանը ղեկավարել է այդ ընկերությունը:
Նա ծնունդով Արցախի Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղից է: Նա գլխուղեղի քաղցկեղ է ունեցել: Վիրահատությունից 2 շաբաթ չանցած՝ գործարարը մահացել է: Այսօր Պետերբուրգի Կատարինե հայկական եկեղեցում տեղի կունենա նրա հոգեհանգիստը»:
Ուշագրավ այլ նյութեր` «Հայկական ժամանակ» թերթում