▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայում չէին կարող Հայաստանի հապշտապ ցանկությունն ընդունել նույնպիսի աճապարանքով

Այն, որ Մաքսայինին միանալու հապճեպ որոշումը դիվանագիտական սխալ էր, ակնհայտ է: 4 տարի ԵՄ-ի նման գերտերության հետ բանակցելուց հետո նման կտրուկ որոշմից հետո Ռուսաստանում նույնիսկ պատրաստ չէին և ցանկություն էլ չունեին ընդունելու Հայաստանին: Յուրաքանչյուր գերտերություն շատ մեծ խանդով է վերաբերվում, երբ իր գործընկեր երկիրին այլ գերտերություն քաշում է իր կողմը կամ գցում է ազդեցության տակ: Հետևաբար, գերտերությունները ձգտում են այդպիսի քայլերի կամ չդիմել, կամ էլ անել դա խիստ քաղաքական նկատառումնեիրց ելնելով կամ հնարավորինս քողարկված ձևով: Ռուսաստանը ԵՄ-ի հետ որքան էլ գտնվի մրցակցային դաշտում, այնուամենայնիվ, այդ գերտերությունները կապված են նաև համագործակցային կապերով, ՌԴ-ն նույնիսկ անդամակցում է եվրոպական կառույցներին: Այսպիսով, Մոսկվայում չէին կարող քաղաքական շատ փոքր կշիռ ունեցող Հայաստանի անկայուն ու հապշտապ ցանկությունն ընդունել նույնպիսի աճապարանքով, որովհետև այդ դեպքում դա կլիներ ոչ թե համագործակցային ու նույնիսկ մրցակցային պետության քայլ ԵՄ հանդեպ, այլև՝ ակնհայտ առճակատման տանող դիրքորոշում: Ռուսաստանը, ինչպես միշտ, ժամանակին չհասավ, իսկ Հայաստանն այդպես էլ դիվանագիտություն չսովորեց:

Արման Սահակյան 

Ֆեյսբուք

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее