Այսօր` մայիսի 31-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն անդրադարձավ նաև, օրեր առաջ Մոսկվայում տեղի ունեցած փոթորկին ու նշեց, որ այն Հայաստան չի ներթափանցի:
«Մեր հասարակության մեջ կա այնպիսի կարծիք, որ Մոսկվայում մայիսի 29-ին տեղի ունեցած փոթորկաբեր ճակատը կարող է տեղափոխվել Հայաստան:Այս պահին մենք մտավախություն չունենք, որ այն կարող է հասնել Հայաստան: Մեզ մոտ առաջիկա օրերին կարող է դիտվել ամպրոպ, ինչպես նաև քամու ուժգնացում, բայց այս պահին փոթորիկ չի կանխատեսվում»,-նշեց ՀՀ ԱԻՆ հիդրոմետծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյան: