▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվայի դատարանը Հրաչյա Հարությունյանի կալանքը չի երկարացրել

Մոսկվայի քաղաքային դատարանը վճռել է չեղյալ է հայտարարել Հրաչյա Հարությունյանի կալանքի երկարացման որոշումը: Հիշեցնենք, որ  վարորդ Հարությունյանը Պոդոլսկի մոտակայքում իր բեռնատարով բախվել էր ավտոբուսի, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել: Նշենք, որ նախագահությունը խախտումներ է գտել Տվերի դատարանի դատավոր Ելենա Ստաշինայի 2013թ, դեկտեմբերի 13-ի որոշման մեջ և նյութերը ուղարկել է կրկին ուսումնասիրելու:

Հարկ է նաև նշել, որ դատարանի` դեկտեմբերին հրապարակած  վճռից հետո Հրաչյա Հարությունյանի` կալանքում  մնալու ժամկետը  բազմիցս երկարաձգվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее