▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկվա մեկնած Ծառուկյանը նախորդ օրը այցելել է Քոչարյանին. «Հրապարակ»

«Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը Մոսկվա է մեկնել նախորդ օրը և հանգրվանել է այն նույն հյուրանոցում, ուր մշտապես՝ Մոսկվայում գտնվելիս, իջևանում է Քոչարյանը, և որտեղ տեղի էր ունեցել Հովիկ Աբրահամյան-Ռ. Քոչարյան հանդիպումը՝ «Արարատ-Հայաթում»: Որոշ տեղեկություններով, հենց Հովիկ Աբրահամյանն է Քոչարյանին տեղեկացրել, որ սահմանադրական փոփոխությունները կայանալու են: Մոսկվա մեկնած Ծառուկյաանը նախորդ օրը, մեր տեղեկություններով, այցելել է Քոչարյանին: Մոսկվայում էլ հանդիպումներ պետք է ունենար Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի, ինչպես նաև ռուսական որոշ էլիտար շրջանակների հետ: Նարիշկինը, որը «լավ» է նաև Հովիկ Աբրահամյանի հետ, սակայն հատկապես ջերմ հարաբերություններ ունի «Տաշիրի» սեփականատեր Սամվել Կարապետյանի հետ: Ի դեպ, ինչպես տեղեկացրեց ԲՀԿ մեր աղբյուրը, «Կոլյայիչը սիրում է մեծ իրադարձություններից առաջ մեկնել աշխարհաքաղաքական կենտրոններ», ու հիշեցրեց Ծառուկյանի՝ 2013-ի նախագահական ընտրություններից առաջ Բրյուսել կատարած այցը, ուր Հայաստանի եվրոպական չինովնիկին բողոքել էր Հայաստանի կոռումպացվածությունից»,–գրում է թերթը։

 

Ուշագրավ այլ նյութեր`«Հրապարակ» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее