▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մոսկովյան էլիտար հյուրանոցում գտել են հայտնի բլոգեր Աննա Համբարձումյանի դին

РЕН ТВ-ին հայտնում է, որ Մոսկվայի կենտրոնում գտնվող «Петр Первый» էլիտար հյուրանոցի համարներից մեկում ոստիկանները հայտնաբերել են աղջկա դի:  Պարզվել է, որ մահացածը  հայտնի բժիշկ, հոգեբան Աննա Համբարձումյանն է, ով իրեն անվանում էր «Թագուհի»:

Պարբերականը հաղորդում է, որ նախնական տվյալներով՝ Համբարձումյանի մահվան պատճառը գերդոզավորումն է եղել:

Նշվում է, որ հայազգի բլոգերը բնակվել է Պետերբուրգում, հեռուստատեսությամբ հանդես է եկել որպես փորձագետ տարբեր թոք-շոուների ժամանակ եւ Instagram-ում վարել է հայտնի բլոգ. նրան հետեւել է 367 հազար մարդ:

Ընթանում է հետաքննություն։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее