Հյուսիսային Կորեան պատասխանել է Հարավային Կորեային` երգի տեսքով: 5 աղջիկներից կազմված Moranbong Music Band-ը «ձեռնոց է նետել» Psy-ին և նրա Gangnam style երգին: Պարզվում է, որ խմբի անդամներին ընտրել է հենց երկրի նախագահ Կիմ Չեն Ինը:
Հինգ աղջիկները հանդես են գալիս 80-ականների ոճով և կատարում են «Եկեք սովորենք» և «Մեր սիրելի առաջնորդ» երգերը. տեղեկացնում է NYDailyNews-ը: