Յուրաքանչյուր հասարակության մեջ կա մի խավ, ով դեռ չի կողմնորոշվել, որ քաղաքական գործչի ետևից գնա, սակայն ժամանակին ավելի ճիշտ 88-90-երը շատ ակտիվ մի քաղաքական գործիչ 'Աշոտ Մանուչարյան անունով, կարողանում էր մասսաներ հավաքել և այդ մասսաների մեջ էին նաև այն մարդիկ որոնք ընդհանրապես կուսակցականացված և քաղաքականությունից շատ հեռու էին այսինքն մարդիկ ովքեր դեռ չէին կողմնորոշվել.....: Տասնյակ հազարավոր մարդիկ գալիս էին թաթերական հրապարակ զուտ Աշոտ Մանուչարյանին լսելու ակնկալիքով: Եվ իզուր չէր, որ նրա ելույթը Ղարաբաղ կոմիտեն միշտ ամենավերջում էր նախատեսում: Մարդիկ ցրտին ժամերով սպասում էին, թե վերջապես , երբ է ելույթ ունենալու այս ժողովրդական հռետորը: Նրա ձայնը ուղղակի հիպնոզացնում էր և նույնիսկ այն մարդիկ ովքեր համամիտ չէին Ղարաբաղ կոմիտեի տեսլականի հետ նրա ելույթից հետո այլ կարծիքով էին հանգում: Նա ուղղակի ապշեցուցիչ էներգետիկայով գերում էր մարդկանց, նրա հետզհետե աճաող ինտոնացիան նմանվում էր մի յուրահատուկ ջազային կոմպոզիցիայի, մի խոսքով այս մարդուն հաջողվում էր հավաքել մասսաներ և այդ մասսաներին պահել իր կողքին: Իսկ դա ամեն պատահական քաղաքական գործչի բան չի...:
Սակայն այստեղ հարց են ծագում'
• Թե՞, այդ ինչ պատահեց, որ այսպիսի բարձր կարգի հրետոռը դուրս մնաց քաղաքական ակտիվ հարթությունից
• Ինչպե՞ս եղավ, որ նրա կարիքը այլևս ոչ մի քաղաքական ուժ չի զգում
• Այդ ինչն է նրա մեջ վանում այսօրվա քաղաքական ուժերի՞ն
• Կա մե՞կը ով կարող է կասկածի տակ դնել նրա անկաշառ և պարկեշտ լինելը. Պատասխանը միանաշնակ սա է'-իհարկե ոչ, քանզի Աշոտ Մանուչարյանը զբաղեցնելով շատ առանցքական պետական բարձր պաշտոններ այդպես էլ չվարքաբեկվեց:
• Այդ դեպքում հարց է առաջանում, իսկ պետական ատյանները, ինչու՞ չեն նրան առաջարկում պաշտոններ, չէ, որ նրանք այսպիսի անկաշառ մարդկանց մեծ դեֆիցիտ ունեն:
Ֆեյսբուք