Կաննի կինոփառատոնը շարունակվում է, ինչպես նաև շարունակվում են դրա ընթացքում տեղի ունեցող սկանդալները: Եթե օրեր առաջ ֆիլմերից մեկի պրեմիերայի ժամանակ ուկրաինացի լրագրողը որոշել էր գլուպը մտցնել դերասանուհի Ամերիկա Ֆերերայի կիսաշրջազգեստի տակ, ապա այս անգամ 27-ամյա կանադացի մոդել Զոյ Դյուշեսը «Maps To The Stars» ֆիլմի ցուցադրությունից առաջ, որի գլխավոր դերակատարներն են Ռոբերտ Փաթինսոնը և Ջուլիանա Մուրը, հայտնվել է կարմի գորգի վրա, վրայից դեն է նետել հագուստը` ցուցադրելով շրթներկով ներկած մերկ կրծքերը և Fragile մակագրությամբ ժապավենով փաթաթված մարմինը: Դերասանուհու այս տարօրիանկ պահվածքից անմիջապես հետո անվտանգության աշխատակիցներին հաջողվել է արագ կերպով հեռացնել մոդելին: Թե ինչ էր ցանկանում այս քայլով արտահայտել Զոյ Դյուշեսը, դեռևս հայտի չէ:
Մոդելն իր բողոքն է արտահայտել` մերկանալով Կաննի կինոփառատոնի ժամանակ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet