▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում է, որ ԼՂՀ ազգաբնակչությունը խորին երախտագիտություն հայտնի հարազատ ոստիկանությանը. «ՉԻ»

«ԼՂՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրության համաձայն, ոստիկանությունը հասարակական կարգը պահպանելու համար է մեկնած եղել Բերձոր, որովհետև հավաստի տվյալներ է ստացել, որ Քաշաթաղի շրջանից հարյուրավոր մարդիկ մտադիր են գնալ այնտեղ և կասեցնել ավտոերթը:

 

«ՉԻ» - Փաստորեն ոստիկանները գնացել էին Բերձոր, որպնսզի թույլ չտան, որ «հարյուրավոր մարդիկ» ծեծեն ավտոնրթի մասնակիցներին: Եվ պատկերացրեք՝ ձևը գտել են. իրենք են ծեծել: Եվ դրանով իսկ կանխել են «հասարակական կարգի խանգարումը», որովհետև եթե մի խումբ քաղաքացիներ ծեծում են մեկ այլ խումբ քաղաքացիների՝ դա հասարակական կարգի խանգարում է, իսկ երբ ոստիկաններն են ծեծում՝ դա արդեն «ռեյդային ստուգում» է, այսինքն՝ պլանային միջոցառում: Ճիշտ է, ծեծվածների համար առանձնապես տարբերություն չկա, բայց իրավական տեսանկյունից տարբերությունը մեծ է:

 

Մնում է, որ ԼՂՀ ազգաբնակչությունն իր խորին երախտագիտությունը հայտնի հարազատ ոստիկանությանը՝ այդ ծանր և տքնաջան աշխատանքն իր փոխարեն անելու համար»,–գրում է թերթը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Չորրորդ իշխանություն» թերթում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее