▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մնում է աղոթել, որ Քիմին հանկարծ նախագահականում չընդունեն

 

Ծագումով մասամբ հայ մի համաշխարհային պոռնիկի և նրա ամուսնու՝ իր կյանքում որևէ էջ չկարդացած, իր անգրագիտությամբ բացահայտ հպարտացող, ինքնասիրահարված և իր մայրենի լեզվով մտքերն իրար կապել չկարողացող մի ռեփերի /որին անգամ Ամերիկայի նախագահն է «անուղեղ գարշելի ավանակ» անվանել / անուղեղ ծառաներին Երևանում ընդունում են աղ ու հացով ու անգամ հիացած լուսանկարում:

Պատկերն ամբողջանում է այն կադրով, որտեղ Հանրային հեռուստաընկերության բարետես և մորուսավոր «աստղերից» մեկը փորձում է բռնել ու քարշ տալ ժամանած սպասավորների ճամպրուկներից մեկը ...

Մնում է աղոթել, որ նախագահականում չընդունեն հանկարծ, կամ պաշտոնական որևէ ընդունելության չարժանացնեն, թե չէ Ամերիկայում որպես հայ ապրելը կվերածվի կատարյալ խայտառակության:

Մնում էր միայն, որ երեկոյան հումորային շոուների թեմա դառնա Հայաստանը, որ ամերիկյան հասարակության հռչակավոր թերմացքներին ամենապատվավոր ընդունելություն են ցույց տալիս նրանց պատմական, սակայն այդ ընդունելությամբ բանանային դարձած հայրենիքում ...

Հայկ Մարտիրոսյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее