▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միստր X-ի հարսանիքը չեղյալ է հայտարարվել

2011-ի մայիսի 30-ին նշանադրված Արթուր Հակոբյանը` Միստր X-ը, նախատեսում էր ամուսնանալ 2012-ի տարեվերջին: Այս մասին գրել էր esyes.am-ը:

Սակայն ինքն` Արթուր Հակոբյանը Ladynews.am-ին տված հարցազրույցում նշել է, որ այժմ իր կյանքում կին չկա:

Մեկ հատված այդ հարցազրույցից.

-Արթուր Հակոբյանի երկրորդ կեսն ինչպիսի՞ն պետք է լինի:

- Իդեալական է այն կինը, ով հավատարիմ է իր ամուսնուն, ընտանիքին, սիրում է նրանց, իր գոյությամբ երջանկացնում է շրջապատի մարդկանց, հասկանում է և չի պահանջում`ավելի շատ իրեն հասկանան:

- Այդ կինը կա՞ Ձեր կյանքում:

- Դեռ ոչ, բայց հուսամ` կլինի:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее