Mister X-ը, նույն ինքը` Արթուր Հակոբյանը մեկնում է Միացյալ Նահանգներ, իսկ երեկ նրա նոր տեսահոլովակի նկարահանման աշխատանքներն էին ընթանում Երեւանի նորակառույց շենքերից մեկի բնակարանում:
Այս մասին գրում է bravo.am-ն ու նշում, որ երգիչը որոշել է ներկայանալ իր հեղինակային երգով, որը կոչվում է ԳՈՒՑԵ եւ խախտել երկարատեւ լռությունը:
-Իմ կատարմամբ ավելի շատ հնչել են արիաներ ու մեղեդային լուրջ գործեր, իսկ այս երգը լատինոյի ու ռեգգի երաժշտության հետաքրքիր միախառնում է, - հայտնել է Արթուր Հակոբյանը:
Տեսահոլովակում նկարահանվել են երիտասարդ աղջիկներ ու տղաներ, երաժիշտներ, որոնք ապահովել են փարթիի մթնոլորտ, իսկ հերոսուհին երգչի սիրելին է` Մերին, քանի որ երգը նրան է նվիրված:
-Երգը մեր մասին է, այդ պատճառով էլ Մերին է նկարահանվում: Թեեւ չեմ պնդել, որ անպայման ինքը լինի. ես առաջակեցի, ռեժիսորն էլ հավանություն տվեց իմ գաղափարին,-նշել է Արթուրը:
Մերին էլ հավելել է, որ առաջին անգամ է նկարահանվում տեսահոլովակում, բայց տեսախցիկի հետ աշխատելու փորձ ունի որպես նախկին հեռուստահաղորդավարուհի.
-Մոտ երկու տարի առաջ ուղիղ եթերում վարում էի ԵՐԿՐԻ ԱՌԱՎՈՏԸ ծրագիրը, սակայն այս տեսահոլովակում երեւալն այնքանով է յուրահատուկ, որ հենց Արթուրինն է, պետք չէ կերպար խաղալ, ընդամենը պետք է բնական լինել: