Playboy ամսագրի հիմնադիր 86-ամյա Հյու Հեֆները կրկին պատրաստվում է ամուսնանալ, իսկ այս անգամ Միսթեր PLAYBOY-ի ընտրյալն է 26-ամյա մոդել Քրիսթալ Հարիսը, ով լքել էր իրեն 2011 թվականի հունիսին, հարսանիքից 5 օր առաջ։ Հարսանիքը բավականին համեստ է լինելու, հրավիրված են լինելու միայն ընկերներն ու ընտանիքի անդամները, տեղեկացնում է TMZ-ն:
Վերջինս նշում է, որ Քրիսթալը տեղափոխվել է Playboy Mansion լեգենդար առանձնատունը։