▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Мисис България-2022-ն իր աջակցությունն է հայտնում Արցախի շրջափակված ժողովրդին

Բուլղարահայ Մանի Վարդան Խաչիկյանը` Մանիտա Վարդանը,  դեռեւս 2022-ի հոկտեմբերի վերջին Բուլղարիայում անցկացված գեղեցկության մրցույթում հաղթել է  МИСИС БЪЛГАРИЯ 2022  անվանակարգում։ Մոտ 300 մասնակիցներից ժյուրին նրան է տվել լավագույնի կոչումը։

Գրում է Օրերն ու նշում, որ կայքի  հետ զրույցում Մանին նշել է, որ այժմ պատրաստվում է մասնակցել Գեղեցկության համաշխարհային  մրցույթին։ Մինչ այդ նա հանդես է գալիս բարեգործական նախաձեռնություններով։

Մանին նշել  է, որ թեեւ Հայաստանում երբեք չի եղել, բայց երազում  է գնալ իր նախնիների հայրենիքը։ Նա հետեւում է,  թե ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, իր լիակատար աջակցությունն է հայտնում շրջափակման մեջ հայտնված  արցախցիներին։

Մանի Վարդանի Խաչիկյանը ծնվել է բուլղարական Պլովդիվում՝ հայկական ընտանիքում։ Հայրը՝ Վարդան Խաչիկյանն է, մայրը՝ Էլիզաբեթը։ Բարձրագույն կրթությունը ստացել է Պլովդիվում՝ մասնագիտանալով բուլղարական բանասիրության մեջ։ 2015-2017 թթ նա բուլղարերեն է դասավանդել Պլովդիվի հայկական ամենօրյա դպրոցում։ Այնուհետեւ ամուսնացել է բուլղարահայի հետ, ծնվել է նրանց դուստրը՝ Էլիզաբեթը։ Այսօր վեցամյա Էլիզաբեթը հետ չի մնում իր մայրիկի համբավից։ Նա արդեն հասցրել է մասնակցել բազմաթիվ մանկական երգի մրցույթների, շահել մրցանակներ։ Վերջին գլխավոր մրցանակը ստացել է Իտալիայում անցկացված մրցույթում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее