«Ֆրանսիացի կոմպոզիտոր Միշել (Մուշեղ) Պետրոսյանը հաղթել է «Queen Elisabeth International» 2012-ում` նվաճելով Գրան պրի` «Կոմպոզիցիա» անվանակարգում»:
Նրա` դաշնամուրի և նվագախմբի համար «In the Wake of Ea» կոնցերտը մայիսի 27-ից մինչեւ հունիսի 1-ը (դիր.` Մարին Ալսոպ), կներկայացվի Բրյուսելի գեղարվեստական կենտրոնում (Palais des Beaux-Arts)` Queen Elisabeth International-ի դաշնամուրային մրցույթի 2013-ի եզրափակիչ անցած դաշնակահարների և Բելգիայի Ազգային նվագախմբի կատարմամբ. տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը:
Նշեք, որ Ելիզաբեթ թագուհու անվան աշխարհահռչակ այս մրցույթը անցկացվում է 1951 թվականից և համարվում է աշխարհի ամենահայտնի եւ պատվավոր մրցույթներից մեկը: