▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միքայել Մինասյանը մեր նախընտրական շտաբի առանցքային դեմքերից մեկն է. Շարմազանով

ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ նախընտրական քարոզարշավից առաջ սա վերջին գործադիր մարմնի նիստն էր: «Նիստին ներկա են եղել ոչ միայն գործադիր մարմնի անդամներ, այլև շտաբի անդամների մեծամասնությունը: Քննարկել ենք մի շարք հարցեր, և ինչպես նախորդ անգամ, այս անգամ ևս կարևորել ենք ընտրությունների ազատ, արդար և թափանցիկ լինելը: Մեզ համար առաջնային խնդիր է այս ընտրությունների ժողովրդավարական բնույթը, և ևս մեկ անգամ պետք է ասեմ, որ մենք այս ընտրությունների քարոզարշավը պետք է իրականացնենք հանուն գաղափարախոսության: Ինչպես միշտ, Հանրապետականը երբեք ընդդեմ գաղափարախոսության չի առաջադրվել», - ըստ ԳԱԼԱTV.am-ի` նշել է ՀՀԿ խոսնակը:

Էդուարդ Շարմազանովը հավելել է նաեւ, որ արդեն իսկ հայտնի է քարոզարշավի երթուղին. «Քարոզարշավը կմեկնարկի Երևանից, երեկոյան հանդիպում կլինի Ավան համայնքի բնակիչների հետ, այնուհետև մենք կուղևորվենք Սյունյաց աշխարհ: Քարոզարշավի կիզակետում կլինի նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը: Բացի քարոզարշավի այդ մեխից, ինչպես և պառլամենտական ընտրություններում, կլինեն նաև քարոզչական խմբեր, որոնք առանց բացառության կլինեն ՀՀ բոլոր փոքր և միջին համայնքներում: Մենք արդեն ունենք քարոզչական խմբեր, յուրաքանչյուր մարզ ունի քարոզչության պատասխանատուն, և այդ քարոզչական խմբերը կլինեն, ես կարծում եմ, ոչ միայն մեկ անգամ բոլոր համայնքներում»,:

Ի դեպ, ՀՀԿ խոսնակը ծիծաղելի և զավեշտալի է համարել մամուլում տեղ գտած այն հրապարակումները, թե Սերժ Սարգսյանի փեսայի՝ Միքայել Մինասյանի՝ ՀՀԿ նախընտրական շտաբի պետի տեղակալի պաշտոնում նշանակվելը վկայում է այն մասին, որ Սերժ Սարգսյանը չի վստահում ՀՀԿ-ականներին: «Դրանք զավեշտալի և նույնիսկ անհեթեթ են, և մեկնաբանելու ոչինչ չկա: Միքայել Մինասյանը մեր նախընտրական շտաբի առանցքային դեմքերից մեկն է, իսկ այդ լուրերը զավեշտալի են»,- ասել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

 

Աղբյուր` ԳԱԼԱTV.am

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее