▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև մենք «արդեն հեռացած գնացքն» ենք քննարկում, Նիկոլն արդեն նոր գնացքն է «խոդի տալիս»

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Կարող է թվալ, թե նիկոլական քարոզչամեքենան իդեալական է աշխատում. այսօր մարդիկ համատարած իրար են քլնգում, ում ասես մեղավոր են նշանակում, բացի Նիկոլից։

Նիկոլը լրիվ կողմ է քաշվել, կարծես այս ամենի հետ կապ չունի ընդհանրապես։ Մինչև մենք «արդեն հեռացած գնացքն» ենք քննարկում, ինքն արդեն նոր գնացքն է խոդի տալիս։

Նիկոլական քարոզչամեքենան հզոր է, խոսք չկա։

Բայց իրական խնդիրն այն է, որ ընդդիմադիր / ազգային թևը տեղեկատվական դաշտում չունի միասնական ասելիք։

Որպես արդյունք. նույն այն մարդիկ, որոնք վստահաբար ատում են Նիկոլին և այն ամենը, ինչ նա բերեց ազգի գլխին, միևնույն է կրկնում են նիկոլաթուրքական քարոզչության թեզերը։ Միևնույն է մեղավոր են նշանակում ում ասես, բացի Նիկոլին...

«Դե հա, իհարկե գիտենք, որ Նիկոլն ա մեղավոր, բայց լա՞վ ա, որ էսինչը սենց, էնինչը նենց, բա ռուսները, բա նախկինները, բլա-բլա-բլա-բլա»,-գրում է Վրթանեսյանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее