▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև հիմա փշաքաղվում եմ․ Չանչարևիչը բացահայտել է Թուրքիա-Հայաստան խաղից առաջ տեղի ունեցած դրվագը

Հայաստանի ազգային հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը հիշել է Թուրքիա-Հայաստան արտագնա խաղից առաջ տեղի ունեցած անհավանական և խիստ դրամատիկ մի դրվագ։

Խոսելով մարզադաշտի մատույցներում տիրող իրավիճակի մասին՝ Չանչարևիչը կիսվել է տեսարանով, որն իսկական մոտիվացիա է դարձել մեր ընտրանու համար․ «Դա մի անհավանական իրավիճակ էր։ Երբ մոտեցանք մարզադաշտին, այնտեղ իսկական քաոս էր տիրում։ Հայացքով հետևում էի ներս մտնող ամբոխին, երբ հանկարծ նկատեցի մի տղամարդու, ով անթարթ ուղիղ ինձ էր նայում։ Լարված ու նույնիսկ սարսափազդու պահ էր. մեր հայացքները խաչվեցին։ Նա ամառային բաճկոնով էր: Մինչ ես ապշած նայում էի նրան, նա կամաց արձակեց բաճկոնի շղթան, ցույց տվեց տակից հագած Հայաստանի հավաքականի մարզաշապիկը, ապա նորից հանգիստ փակեց այն:

Նույնիսկ հիմա, երբ պատմում եմ, փշաքաղվում եմ: Այդ մարդը գնում էր իսկական «դժոխք»՝ սուզվելով 40 հազար թուրք երկրպագուների ամբոխի մեջ: Նա նայեց ինձ ու մեղմ ժպտաց։ Դա ուղղակի խելահեղություն էր. ոչ ոք չէր համարձակվի անգամ մոտենալ այդտեղ, էլ ուր մնաց՝ մարզադաշտ մտնել։ Պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ տեսարան էր. ուղղակի կամաց իջեցրեց շղթան ու… եղբայր, դա իսկական ինքնասպանություն էր։ Անհավանական արարք, որը խաղից առաջ աննկարագրելի մեծ խթան դարձավ մեր թիմի մարտական տրամադրության համար»,- պատմել է Չանչարևիչը։

info@asekose.am/095519696
Սպորտ далее