▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Մինչև այս ռեժիմը չհեռանա, մեր ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից պարտություններ են կրելու».«Առավոտ»

Ներկայացնում ենք թերթի խմբագրականից մի հատված.


«Եթե մարդը հոգեբույժի կարիք ունի, ապա շատ բնական է, որ նա սևեռված է ինչ-որ գաղափարի վրա, և այդ գաղափարի առանցքն է կազմում ինչ-որ թշնամական ուժ, որն իրեն խանգարում է ապրել և բարգավաճել: Նույն ձևով է աշխատում, իհարկե, քարոզչությունը, քանի որ դրա նպատակն է մարդկանց ուղեղները լվալը, մարդկանց մի քիչ «խփնված» դարձնելը, քարոզիչն էլ ցանկացած առիթով կամ առանց որևէ առիթի վկայակոչում է համընդհանուր «թշնամուն»: Եթե որևէ ընդդիմադիրի հարցնես, օրինակ, ով է մեղավոր, որ Հայաստանի ֆուտբոլի հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Գերմանիայի հավաքականին, նա առանց մեկ վայրկյան մտածելու կասի՝ «ռեժիմը, մինչև այս ռեժիմը չհեռանա, մեր ֆուտբոլիստները մեկը մյուսի հետևից պարտություններ են կրելու»:

 

Հայկական ուղղաթիռի վրա հարձակման վերաբերյալ «շահագրգռված» կողմերի մեկնաբանությունները նույն մակարդակի են: Ռուսաստանը «շատ սիրող» մեր գործիչները և քաղաքագետները վստահ են, որ դա հենց այդ երկրի սադրանքն է: Եվ հակառակը՝ ռուսաստանցի մեր գործընկերները ապացուցում են, որ դրանք Արևմուտքի դավերն են՝ իբր Արևմուտքը Ալիևին ասել է՝ սադրանք սարքիր, թե չէ մենք քո մոտ «մայդան» կսարքենք: Իսկ ինչո՞ւ չենթադրել, որ Ադրբեջանի ներկայիս ղեկավարն այնքան էլ, մեղմ ասած, խելացի մարդ չի և չի հաշվարկում իր քայլերը: Գերտերություններն, իհարկե, ամեն ինչի ընդունակ են, բայց չարժե, ինձ թվում է, սեփական հակակրանքների վրա հիմնված մերկապարանոց դատողություններ անել»,–գրում է թերթի խմբագիրը։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Առավոտ» թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее