▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև 2020-ի աշուն բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյան

 

 

Այսօրվա ասուլիսի ժամանակ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, խոսելով ռազմական ոլորտում անվտանգության մասին, նշել է, որ ՀՀ-ն նոր սպառազինություն է ձեռք բերել.

«Հրապարակային խոսվել է «ՍՈՒ»-ի մասին. 2019 թվականի վերջին «ՍՈւ»-երը պատրաստ կլինեն, 2020-ին արդեն ձեռք կբերենք: Մնացած այլ սպառազինությունների մասին, կարծում եմ, Պաշտպանության նախարարությունը կխոսի, եթե անհրաժեշտություն լինի»:

ԱԽ-ի դեկտեմբերին կայացրած որոշումով, քարտուղարի խոսքով, լուծվել են զորացրված բոլոր սպաների բնակարանային խնդիրները: Արմեն Գրիգորյանն անդրադարձավ նաև սահմանային գոտում ջրամատակարարման խնդրին.

 

 

 

 

 

 

«Արդեն ունենք քաղաքական որոշում, որ մինչև 2020 թվականի հոկտեմբեր, բոլոր պոստերում ջրամատակարարում է լինելու»,- հայտարարեց նա:

ԱԽ քարտուղարի մամուլի ասուլիսից որոշ հատվածներ՝ տեսանյութում։

 

Կարդացեք նաև՝ Որոշակի խնդիրներ եղել են, բայց դրանք արդեն անցյալում են. ԱԽ քարտուղարը՝ Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների մասին

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее