▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչ Մայդանը պայքարում էր, Տիմոշենկոյի աղջիկը հանգստանում էր Հռոմում

Մինչ Մայդանում ակտիվիստները պայքարում էին, Յուլյա Տիմոշենկոյի աղջիկը՝ Եվգենյա Տիմոշենկոն, փետրվարի 20-ին Հռոմի ամենաթանկարժեք հյուրանոցում մեկում սիլելիի հետ իր ծնունդն էր տոնում:

Նշենք, որ Եվգենյայի անցկացրած հյուրանոցում մեկ օր գիշերելը սկսում է 600 եվրոյից, իսկ հյուրանոցին մոտ գտնվող խանութներում զարդերի գինը սկսում է հինգ հազար եվրոյից: Ուշագրավն այն է, հաջորդ օրը նա չի ուշացրել իր շնորհակալությունը հայտնել Մայդանին` տեղի ունեցած փոփոխությունների կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Խարկովի դատարանը կասեցրել է նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի հանդեպ հարուցված քրեական գործը՝ կապված Ուկրաինայի միասնական էներգետիկ համակարգերի հետ, քանի որ հավաքված ապացույցներն ամբողջությամբ չեն ապացուցում Տիմոշենկոյի մեղավորությունը և նորերը ներկայացնելու ժամանակը սպառվել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее