«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գործարար պատգամավոր Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի, ընտանիքի գործերը չափազանց լավ են ընթանում: 2014 թվականին նրա կինը՝ Էլվինա Սարգսյանը, նվիրատվության կարգով 283 հազար դոլար է ստացել, այն մի հատ «ֆռռցրել»՝ հանձնել տոկոսով, եւ կրկին հետ ստացել: Փոխառություններից ստացված տոկոսների հաշվին տիկինը ավելի քան կես միլիոն դրամի չափով եկամուտ է ստացել: Ունեցած դրամական միջոցներն ավելի քան կրկնակի մեծացնելով՝ Էլվինա Սարգսյանը 2014 թ. տերեվերջին հայտարարագրել է 2,4 մլն դրամ եւ 462 հազար 180 դոլար:
Արտակ Սարգսյանի դրամական միջոցները տարեվերջին կազմել են 1 մլրդ 129 մլն դրամ եւ 127 հազար ամերիկյան դոլար: Եթե հանրագումարի բերենք Սարգսյան ընտանիքի միայն դրամական եւ միայն հայտարարագրված կարողությունը կազմում է ոչ պակաս, քան 3 մլն դոլար:
Բացի դա՝ Արտակ Սարգյանը պատգամավորի պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է նաեւ 3 բնակարան, 1 ոչ բնակելի տարածք՝բազմաբնակարան շենքում, 5 մարդատար ավտոմոբիլ, 413 մլն դրամ ընդհանուր արժողությամբ բաժնետոմսեր՝ 4 տարբեր ընկերություններում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում