Լիոնում Հայաստանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Նիկոլայ Սարկիսովը. տեղեկացնում է «Երկիր Մեդիան»-ն` նշելով, որ 45-ամյա Սարկիսովը ծնվել է Մոսկվայում, տարբեր տարիներին աշխատել է որպես հաշվապահ, տեսուչ, տնտեսագետ՝ գունավոր մետաղների առեւտրով զբաղվող Avicenna ընկերությունում, ապա նույն պաշտոնն է զբաղեցրել The Constant ընկերությունում:
1995թ.-ին աշխատանքի է անցել ՌԵՍՈ-Գարանտիա ապահովագրական ընկերությունում, նախ որպես ընկերության ապահովագրական վարչության տնօրեն, ապա՝ ընկերության փոխնախագահ, հետո դարձել ընկերության տնօրենների խորհրդի անդամ:
2000 թվականին ավարտել է Կառավարման պետական ակադեմիայի մենեջմենթի բաժինը: Ամուսնացած է, ունի վեց երեխա:
Իսկ Forbes ամսագրի ռուսաստանյան տարբերակի տվյալներով, ռուսաստանցի հայտնի գործարարի կարողությունը գնահատվում է $1.35 մլրդ. դոլար:
Սարկիսովը նաեւ հայտնի է Հայաստանում եւ Արցախում բարեգործական մեծ նախաձեռնություններով։