▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միլիարդատերը չի մասնակցել աղքատության մեջ մահացած կնոջ հուղարկավորությանը

Արդեն տեղեկացրել ենք,  որ օրեր առաջ ռուս գործարար, միլիարդատեր Եվգենի Ֆրոլովի նախկին կնոջը՝ Յանա Պրեժևսկայային, անգիտակից վիճակում գտել են սեփական տան մահճակալի տակ։ Նրան տեղափոխել էին հիվանդանոց, որտեղ էլ երեք օր անց մահացել էր։ Հատկանշականն այն է, որ նախկինում հարուստ կինը բաժանումից հետո բնակվում էր Մոսկվայում գնվող համեստ բնակարանում և պարտքեր էր կուտակել։

Երեկ Մոսկվայի եկեղեցիներից մեկում տեղի է ունեցել Պրեժևսկայայի հուղարկավորությունը:  Ներկաներին ցնցել է այն փաստը, որ Պրեժևսկայային հուղարկավորել են մի քանի այլ մահացածների հետ:  Ուշագրավն այն է,  որ հուղարկավորությանը ըստ Super.ru-ի` ներկա չեն եղել Պրեժևսկայայի նախկին ամուսինն ու երեխաները։ Սակայն ըստ մեկ այլ աղբյուրի՝ հուղարկավորության ամբողջ գումարը տրամադրել է հենց Եվգենի Ֆրոլովը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Շոու-բիզնես далее