▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Միջազգային հետախուզման մեջ գտնվող ռուս հանցագործը հանդես էր գալիս հայկական անձնագրով

Հանցախմբի անդամ, 90-ականներին բազմաթիվ սպանությունների  մեջ մեղադրվող Ալեքսանդր Մատուսովին Թաիլանդից Մոսկվա են տեղափոխել: Նշենք, որ Մատուսովին, ով առավել հայտնի է Բասմաչ մականվամբ, ոստիկանությունը ձերբակալել է այն ժամանակ, երբ  վերջինս միայն վարտիքով մոտոցիկլետ էր վարում` մոտակա  խանութից օղի գնելու նպատակով: Ավելի ուշ զննման ընթացքում պարզվել է, որ Բասմաչի փաստաթղթերը կեղծ են, ավելին` դրանց մեջ հայտնաբերվել է Բասմաչի հայկական անձնագիրը: Նշենք, որ Բասմաչի նկատմամբ սպանությունների մեղադրանքով միջազգային հետախուզում է հայտարարված:  Սակայն հետաքրքիրն այն է, որ հայկական  անձնագրով հանցագործին ինքնաթիռ նստեցնելու համար իրավապահներն օգտվել են ճամպրուկների տեղափոխման սայլակից, քանի որ վերջինս պառկել էր հատակին և հրաժարվում էր Մոսկվա վերադառնալ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Բլոգ далее