|
«Մենք ճանաչել ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց նաև ճանաչել ու հայտարարում ենք Ադրբեջանի տարածքում գոյություն ունեցող հայկական՝ 120 հազարանոց համայնքի իավունքներն ու սկզբունքները»,- այս մասին 24TV-ի եթերում հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը: Պատգամավորի հայտարարությունը քննադատության թեման է դարձել համացանցում: «Հիմա, այս պարագայում Արցախի նախագահը նստացույց կանի, հացադուլ կանի, թե գործադուլ, տարբեր դեսպանատների դիմաց ակցիաներ, մեկ է` մեր միջազգային գործընկերներն անընդհատ մեր «աչքն են մտցնելու» փաշինյանական ռեժիմի նմանատիպ հայտարարությունները»,- գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ հավելելով. «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու, Արցախի ապագան ադրբեջանցիների հետ տեսնելու, Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի հայկական համայնք դիտարկելու մոտեցումը բացառապես փաշինյանական ռեժիմի դիրքորոշումն է և որևէ կապ չունի հայ ժողովրդի կամքի և ցանկության հետ»: |
«Միջազգային գործընկերները մեր «աչքն են մտցնելու» փաշինյանական ռեժիմի հայտարարությունները»
info@asekose.am/095519696
Tweet
Քաղաքական далее
далее
далее
далее
далее
далее
далее


