««ՉԻ» տեղեկություններով՝ երեկ միջադեպ է տեղի ունեցել Վեդի քաղաքում, որը վերածվել է հայհոյանքներով ուղեկցվող մեծ ծեծկռտուքի: «ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ՝ կռվի կիզակետում եղել են Վեդիում «ռազբորկաներով» հայտնի Արթենյանները:
Հիշեցնենք, որ Վեդի քաղաքի սկզբնամասում գտնվող գազալցակայանում 2011թ. հունվարի 21-ին Ռազմիկ Արթենյանի, նրա որդիներ Սամվել, Սրապիոն Արթենյանների և ոստիկանների միջև տեղի էր ունեցել միջադեպ, որի հիման վրա Արթենյանների դեմ հարուցվել էր քրեական գործ:
«ՉԻ» աղբյուրների փոխանցմամբ ս.թ. հունիսի 29-ին թանկարժեք մեքենան վազանց է կատարել և հայտնվել է քաղաքացիներից մեկի բակում: Դեռևս չճշտված տեղեկություններով՝ միջադեպը եղել է նախորդի շարունակությունը, քանի որ սրված հարաբերություններ են եղել Վեդիի ոստիկանական համակարգի ղեկավարների և համակարգից ազատված Արթենյան ավագի պահպանության ծառայության պետի պաշտոնից ազատվելուց հետո:
Ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչությունից «ՉԻ»-ին փոխանցեցին, որ հունիսի 29-ին Վեդիում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ նյութեր են նախապատրաստվում, և մանրամասները առաջիկայում:
Ուշագրավ այլ հոդվածներ` «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում