Միջադեպ է տեղի ունեցել Արտաշատում:
Ինչպես գրում է Ա1 պլյուսը` մի քանի հոգի, մոտենալով «Ժառանգության» կողմնակիցներին, փորձել են խոչընդոտել հավաքը։ Նշվում է, որ նրանք հայհոյել են «Ժառանգության» ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանին, երբ նա փորձում էր պարզել՝ ինչու են նկարահանում հավաքի մասնակիցներին։ Սկսվել է հրմշտոց, սակայն արագ հարթվել է: Սակայն ավելի ուշ, ժամանել են ոստիկաններ ու առաջարկել Դավիթ Սանասարյանին ներկայանալ ոստիկանության բաժին` դեպքի մանրամասները պարզելու համար: Րաֆֆի Հովհաննիսյանն առաջարկել է դատական սանկցիա ուղարկել ինչպես Դավիթ Սանասարյանի, այնպես էլ իր անունով: